Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 50,87 տոկոսը

ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 50,87 տոկոսը
03.10.2016 | 10:42

ԿԸՀ-ի տվյալներով՝ 6 մարզերի 375 համայնքներում ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 378557 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 50,87 տոկոսը: Գյումրիում ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 46092 է կամ 36,59 տոկոս, Վանաձորում` 41189 կամ 42,66 տոկոս:

Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նոր ընտրակարգով: Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և մեկ դաշինք՝ «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող հանրապետական կուսակցությունը:
Վանաձորում ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն:

ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ